A
A
Կառավարությունը նվիրում է կիսավեր բնակարաններ (տեսանյութ)
Կառավարության վաղվա նիստի օրակարգում է Նազարբեկյան 48 շենքի բնակիչների հարցը։ Կառավարությունը որոշել է անավարտ այս շենքի բնակարանները նվիրել ժամանակավորապես այստեղ բնակվող մարդկանց։ Որոշման մեջ ասվում է. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի թիվ 305-Ն որոշման պահանջները Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Երևան քաղաքի Նազարբեկյան 48 անավարտ բնակելի շենքի սույն որոշման հավելվածում նշված բնակարանները նվիրել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:
- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, եռամսյա ժամկետում որոշման հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ նվիրառուների միջոցների հաշվին:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին: