A
A
Ֆուտբոլիստը պարգևատրվել է ոսկե մեդալով
Ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած հաջողությունների համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Նիկոլայ Ղազարյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նիկոլայ Ղազարյանին մաղթել է քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և բարեկեցություն: Երևանի քաղաքապետարան