Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժոզե Մոուրինյոն լիովին գոհ է Հենրիխ Մխիթարյանի խաղից

Սպորտ
sport-mxitaryan

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  «Հալլ Սիթիի» հետ խաղից առաջ ուշագրավ կարծիք է հայտնել թիմի հարձակվողԱնտոնի Մարտյալի մասին, որը վերջերս հազվադեպ է հայտնվում մեկնարկային կազմում: «Մարտյալը բավականին բան է արել, որպեսզի հայտնվի պահեստայինների նստարանին: Նրա դիրքում մենք ուրիշ խաղացողներ ունենք: Օրինակ, ցանկանում եք մեկնարկային կազմից դուրս բերել Հենրիխ Մխիթարյանին, որը լավագույնն էր մեր վերջին գավաթային խաղում: Ես չեմ կարող այդպես անել, քանի որ պետք է ազնիվ լինեմ իմ խաղացողների հետ: Մխիթարյանը լավ է խաղում եւ նա կմասնակցի առաջիկա հանդիպմանը», - լրագրողներին պարզաբանել է պորտուգալացի մասնագետը: Նշենք, որ Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Յունայթեդ» - «Հալլ Սիթի» խաղը տեղի կունենա այսօր, ուղիղ կեսգիշերին: