Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախվել են տրոլեյբուսն ու ավտոբուսը, կան վիրավորներ. shamshyan.com

Հասարակություն
trol

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավելին՝ այստեղ ԱԻՆ-ը հայտնում է. Փետրվարի 1-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տրոլեյբուսը բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկում «Skoda» մակնիշի 014 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ա.) տրոլեյբուսը բախվել է «Yutong» մակնիշի 3320 L պետհամարանիշով (վարորդ՝ Մ. Մ.) ավտոբուսին. տրոլեյբուսի ուղևորներ՝ 1961 թ. ծնված Մ. Ս.-ը և 1959 թ. ծնված Ա. Ա.-ը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: