Ուղիղ. Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդենցները Հարավային կովկասում (տեսանյութ)
Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակըՀանրային լրագրության ակումբի հետ համատեղ հունվարի 31-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Զբոսաշրջության ինդուստրիայի զարգացման տենդեցները Հարավային կովկասում» թեմայով: Միջոցառման նպատակն է Հայաստանի եւ Վրաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայաուցիչների մասնակցությամբ քննարկել Վրաստանում եւ Հայաստանում տուրիզմի ոլորտում ունեցած հաջողություններն ու պոտենցիալը: Թեման արդիական է այնքանով, որ նախորդ 2016թ ընթացքում թե Հայաստանում եւ թե Վրաստանում տուրիզմի ոլորտում որոշակի առաջխաղացում է գրանցվել: Վրաստանում 2016թ.-ին զբոսաշրջիկների թվի ռեկորդային աճ է արձանագրվել, որտեղ ուղեւորությունների քանակով Հայաստանը առաջին եռյակում է: Հայաստանից Վրաստան ուղեւորությունները ակտիվացել են նաեւ ձմռան ամիսներին: Այսպես միայն դեկտեմբեր ամսին Հայաստանից Վրաստան այցելությունների քանակը եղել է 165000, ինչը մոտ 15 հազարով ավել էր քան 2015թ. դեկտեմբերին: Հայաստանի համար մասնագետները կանխատեսում էին 5% աճ 2016թ.-ի համար: Թե որքանով իրականացան այդ սպասելիքները եւ ի՞նչ ակնկալել 2017թ-ից տուրիզմի ոլորտում`հայ եւ վրացի մասնագետները կխոսեն հունվարի 31-ի քննարկմանը: Միջոցառման նպատակն է տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը տվյալ թեմայի շուրջ: Քննարկման բանախոսներն են՝
- Թոռնիկե Զիրաքիշվիլի, Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար(տեսազանգի միջոցով)
- Կարինե Դավոյան, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության տնօրեն
- Ներկայացուցիչ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեից (ենթական է հաստատման)