A
A
Ձյան ծանրությունից մասամբ փլուզվել է
Հունվարի 28-ին, ժամը 17.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի թիվ 88 հասցեի մոտակայքում գտնվող ջերմոցի տանիքը կուտակված ձյան ծանրությունից մասամբ փլուզվել է (մոտ 1000 քմ), տուժածներ չկան, վնասվել են ջերմոցային կուլտուրաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ մասամբ (մոտ 500 քմ) փլուզվել է ապակե ջերմոցը (մոտ 3500 քմ): Տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչին: ԱԻՆ