ԿԸՀ֊ն արտահերթ նիստ էր հրավիրել (տեսանյութ)
ԿԸՀ֊ն այսօր երեկոյան արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում 6 հարց էր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էր դիմել ԿԸՀ֊ին խնդրելով պարզաբանել, թե ինչ է լինելու, երբ անձը ներկայանում է ընտրության, բայց նրա տեղն արդեն քվեարկություն արվել է։ Ինչպես է ապահովվելու նրա քվեարկության իրավունքը։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց՝ հարցը ենթակա է օրենսդրական կարգավորման։ «Տարածք են հրավիրվում ոստիկանության ներկայացուցիչներ, ովքեր ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցառումներ»։ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումն ընդունելի է իրենց համար։ Փաստաբան Տիգրան Սարուխանյանը ԿԸՀ֊ից պահանջում էր պարզաբանել Սահմանադրական մի քանի դրույթներ։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մերժեց այն՝ համարելով որ դիմումի հասցեատերն իրենք չեն։ Փաստաբանն ընդունեց որոշումը։ Մանրամասները՝ տեսանյութում