Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվածի ննջասենյակում հայտնաբերվել են փամփուշտներ և նռնակ

Պաշտոնական
12.10.11-5576Նռնակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Ռազմիկ Ֆառաշյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռ.Ֆառաշյանի դին հայտնաբերվել է 2017 թվականի հունվարի 25-ին՝ իր բնակարանում՝ բազմաթիվ բեկորային մարմնական վնասվածքներով: Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, իրականացված խուզարկության ժամանակ նշված բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են 1 հատ նռնակ և տարբեր տրամաչափի փամփուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին