A
A
Պաշտոնից ազատվել է Մհեր Սեդրակյանի ազգականը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին ազատել է աշխատանքից: Երևանի քաղաքապետի մեկ այլ որոշմամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Դավիթ Գրիգորյանը: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ Հիշեցնենք, Արմեն Հարությունյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ-ն լքելու է նաև Մհեր Սեդրակյանը։