Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը Նիլս Մուժնիեկսիի հետ խոսել է Չինարիի հարձակումների մասին

Քաղաքականություն
082A3927

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հունվարի 23-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, հանձնակատարի հետ քննարկվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի իրականացման մեխանիզմները: Հանձնակատարը կարեւորել է նոր օրենքում առկա դրույթները, որոնք առնչվում են քաղաքացիական հասարակության հետ համագործակցությանը: Քննարկվել են նաեւ նոր օրենքի պայմաններում ազատությունից զրկված անձանց, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր եւ այլն: Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ի, ինչպես նաեւ 2017 թվականի հունվարի 3-ի եւ 4-ի Չինարի գյուղի մոտակայքում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների մանրամասները, պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաեւ կազմված զեկույցը, այդ թվում՝ ձեռքբերված ապացույցներով: Դրանից բացի, հանդիպման ընթացքում Պաշտպանի կողմից մանրամասն ներկայացվել է Օ. Լապշինի հանձնման որոշման ու դրա անթույլատրելի բացասական նշանակության մասին: Ըստ Պաշտպանի՝ դա լրջագույն վտանգում է խոսքի ազատությունը, ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրվող խախտումների կանխարգելման հարցերում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ