Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու Սեյսուլանգյուղի հյուսիս-արևմուտքում

Պաշտոնական
osce-baku

Հունվարի 24-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլանգյուղի հյուսիս-արևմուտքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու ենԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտայինօգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Գենադիե Պետրիկան /Մոլդովա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: ԼՂՀ ԱԳՆ