Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լապշինը ներողություն է խնդրել Ադրբեջանից. Sputnik-Արմենիա

Քաղաքականություն
lapshin

Հունվարի 18-ին Մինսկում ԼՂ այցելության համար Բաքվի հարցումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը ստորագրել է «Ադրբեջանի նախագահին հասցեագրված ներողություն հայցող նամակը», հայտնում է «Sputnik-Արմենիան»: Լապշինը նամակում ներողություն է խնդրել իր գործողությունների համար՝ ասելով, որ դրանք կատարվել են չիմացության պատճառով: Նամակը վավերացրել է Բելառուսում Իսրայելի դեսպանության հյուպատոսը և այն Բաքվում դեսպանության միջոցով փոխանցվել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին: Նա հայտնել է նաև, որ Լապշինի մայրը, որն Իսրայելի քաղաքացի է և այնտեղ է բնակվում, խնդրել է Ադրբեջանի նախագահին ներում շնորհել իր որդուն և ուղարկել է այն Իսրայելի ԱԳՆ: Հյուպատոսը նշել է, որ Իսրայելի դիվանագիտական առաքելությունը համակարգում է գործողությունները ՌԴ դեսպանատան հետ, քանի որ Լապշինը նաև ՌԴ քաղաքացի է: Հիշեցնենք,  հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել։ Լապշինը ՌԴ և Իսրայելի քաղաքացի է։ Բելառուսը Մինսկում ձերբակալեց ու երկու ամսով ազատազրկեց Լապշինին։ Կարդացեք նաև ՀՀ փաստաբանների պալատի անդրադարձը խնդրին։