Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Միքայելյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոն

Սպորտ
sport-dahukavazq-18.01.

Ծաղկաձորում կայացած դահուկավազքի Հայաստանի 2017թ առաջնությանը մասնակցել է Գյումրի, Աշոցք, Վանաձոր, Հրազդան քաղաքների եւ Երեւանի ՖԻՄԱ թիմի 50 դահուկորդ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: Տղամարդկանց մրցումներում բոլոր ձեւերում (10 կմ ազատ ոճ, 10 կմ դասական ոճ, 1,1 կմ արագավազք ազատ ոճ, 1,1 կմ արագավազք դասական ոճ) հաղթել է Սերգեյ Միքայելյանը: Կանանց առաջնությունում 5 կմ ազատ ոճ եւ 5 կմ դասական ոճ մրցաձեւերում լավագույն է ճանաչվել Կատյա Գալստյանը:  Իսկ ահա 1,1 կմ արագավազքի երկու ձեւերում հաղթանակ է տարել Աննա Մխիթարյանը: