A
A
ՄԻՊ-ն անդրադարձել է Գևորգ Սաֆարյանի դատավճռին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հրաժարվեց մեկնաբանել քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի դատավճիռը: «Գեւորգ Սաֆարյանը դատապարտվել է դատարանի կողմից, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ։ Օրենքը արգելում է Մարդու իրավունքների պաշտպանին որեւէ միջամտություն իրականացնել։ Եթե ես որեւէ գնահատական տամ, դա կլինի օրենքի կոպիտ խախտում»,-ասաց Ա. Թաթոյանը։ Հիշեցնենք, օրերս Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարի ազատազրկման`անցած տարի Ամանորին Ազատության հրապարակում այլընտրանքային տոնածառի տեղադրման համար: Գեւորգ Սաֆարյանն անազատության մեջ է արդեն մեկ տարի: