Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ և Արգենտինայի դիվանագիտական հարաբերությունները 25 տարեկան են

Քաղաքականություն
jujuy_prov_coa_n6275

Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունը Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Երկու երկրները հաջողությամբ  համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական եւ մշակութային: Արգենտինայում հայկական նշանավոր համայնքը, որն իր հաստատումից ի վեր, ամբողջությամբ ներգրավվել է մեր հասարակական կյանքում, իր արժեքավոր ավանդն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նպաստելով երկու ժողովուրդների ավանդույթների ու մշակույթի փոխադարձ ճանաչմանը եւ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Առանձնահատուկ այս օրը Արգենտինան ցանկանում է վերահաստատել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը: