Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր միսը экологический чистый продукт ա». մսավաճառ (տեսանյութ)

Հասարակություն
unnamed-6-1

Խորենացի փողոցում գտնվող  մսամթերքի վաճառակետերի մի մասը փակվել է։  Այստեղ  շինարարություն է ընթանում: Կառուցվելու են մսի վաճառքի հատուկ տաղավարներ: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հրահանգել է՝ այսուհետ  բաց տաղավարներում մսամթերք չպետք է  վաճառվի: «Նախկինում սեղանները  դրսում էին դրված, վիտրինա չկար: Հիմա պետք է խանութի նման լինի, հաճախորդը մտնի ներս, ընտրի, գնի»,- ասում է անհատ ձեռներեց  Ավագյան Էմիլը: Հիշեցնենք, այսօր ՍԱՊԾ Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտարարել էր. «Մսի վաճառքի կետերը , որոնք չեն կատարի հանձնարարականները, տվյալ տնտեսվարողների աշխատանքը կարգելվի»: ՍԱՊԾ-ի հրահանգով շինարարական աշխատանքները  պետք է սկսվեին հունվարի 15-ից , բայց  քաղաքի ամենամեծ մսամթերքի շուկայում դեռ որոշ խանութներ այսօր աշխատում էին նախկին ռեժիմով՝ խոստանալով նորոգում իրականացնել առաջիկայում. «Ամենաիդեալական բարեկարգ ձեւով, լրիվ սանիտարահիգիենիկ պայմանները բարելավելով սարքելու ենք, որ  ժողովուրդը ախորժակով մտնի մսերն առնի»: Այս փոփոխությունները մսավաճառները դրական են համարում, բայց  չեն ընդունում այն դիտարկումը, թե իրենց մոտ սանիտարահիգիենիկ  պայմանները  չեն պահպանվել. «Մենք միշտ խղճով ենք աշխատել, մարդուն եսիմինչ չենք տվել, դեռ դեպք չի գրանցվել, որ մեր վաճառած մսերից մարդ թունավորվի կամ մահանա, մերը экологический чистый продукт ա»: