Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորվածը դադարեցրել է հացադուլը

Հասարակություն
614884e63f58a68dc177f0466e0dae8f

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ  Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված եւ 30 օր հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանը դադարեցրել է բողոքի ծայրահեղ միջոցը։ Սակայն սա չի նշանակում, որ Ներսես Պողոսյանը հրաժարվում է իր պահանջներից։ Արդեն 7 ամիս կալանավայրում գտնվող Ներսես Պողոսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը՝ կիրառելով ստորագրություն կամ գրավ:   «Երեկ «Նուբարաշեն»-ում նրան տեսակցել է մայրը եւ շատ խնդրել դադարեցնել հացադուլը, քանի որ շատ էր թուլացել։ Ներսեսն էլ չի մերժել մոր խնդրանքը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը։ Նա  մեղադրվում է կազմակերպված խմբում լինելու համար, սակայն քննչական մարմինը, ըստ պաշտպանի,  որոշում  է կայացրել , որ Ներսեսը  չի անդամակցել որեւէ խմբի, հրաժարվել է հանցանք կատարելուց: