Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. արձակվել է ավելի քան 400 կրակոց

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman-2

Հունվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը  խախտվել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ