Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական զինուժը կիրառել է ականանետ

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman

Հունվարի 9-ին և լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը  խախտել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ  դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց: Հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ