Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակառակորդն ունեցել է ևս 5 կորուստ. Արծրուն Հովհաննիսյան. թարմացված

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sahman-nkar-1

 18. 00 ՊՆ մամլո խոսնակը նշել է, որ ադրբեջանական ԶՈւ-երը կորցրեց ևս մեկ զինծառայող: ......... Այս գիշեր տեղի է ունեցել նախօրեի ադրբեջանական սադրանքի տրամաբանական զարգացումը. հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում հակառակորդը ունեցել է ևս 4 կորուստ: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 29-ի առավոտյան, Տավուշի մարզի Չինարի գյուղից հարավ-արևելք տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը դիվերսիոն ներթափանցման փորձ էր նախաձեռնել, ինչի հետևանքով ունեցել էր մինչև 7 զոհ: Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, երկու օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: Ավելացնեմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ: ...........