Սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ սույն թվականի դեկտեմբերի 29 լույս 30-ի գիշերը ՀՀ ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, քիչ կրակոցներ են հնչել: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավարևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակգործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով մինչև 7 զոհ, վիրավորներ, այդ թվում նաև`մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետականսահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ ՇավարշՄելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը տիրապետում է ադրբեջանական կողմից ՀՀ պետականսահմանի խախտման անհերքելի ապացույցների: