A
A
Արծվիկ Մինասյանին թունավորված ջուր են նվիրել. տեսանյութ (տեսանյութ)
Այսօր բնապահպանները տհաճ անակնկալ են մատուցել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին։ Նախարարության հոբելյանական 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նրանք հանքավայրերի շահագործման հետեւանքով թունավորված ջրով լի շիշ են նվիրել: Շշի վրա գրված է եղել. «Պոչամբարի, ցիանային հարթակի, թունավորված գետերի ու սառնորակ աղբյուրների սեղանի խմելու այլընտրանքային ջուր։ Արտադրված է Հանքաստանի Հանրապետությունում։ Պոչամբարների, ցիանային հարթակների ու հանքակերների պահապաններին տրամադրվում է անհատույց»: