A
A
Մայրաքաղաքում տեղաշարժվելն անհնար է դառնում (տեսանյութ)
Երեկվանից տեղացող ձյունը դժվարանցանելի է դարձրել երևանյան փողոցները, քաղաքացիներին ձյան հալոցքից առաջացած ցեխաջրերն ու սառցեպատ մայթերն անհարմարություններ են պատճառում. եթե տեղումներն այսպես շարունակվեն եւս մի քանի օր, ապա տեղաշարժվելն ավելի դժվար ու վտանգավոր կդառնա։ Թեև Երեւանի քաղաքապետարանը ժամանակ առ ժամանակ հայտնում է, որ չընդհատվող ժամանակացույցով ձյան շերտից մաքրվում են փողոցները, մայթերն ու դեպի միջբակային տարածքներ տանող ճանապարհները, քաղաքացիները, միևնույն է, դժվարությամբ և վախվորած են հաղթահարում բակ ու փողոց՝ հույս ունենալով, որ քաղաքապետարանի մաքրող մեքենան մի օր էլ կմտնի իրենց բակը։ Ավելին՝ տեսանյութով