Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հասարակություն
35a2be3b45fb85e285a6014170dc3a1d

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին` ժամը 14:30-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի, Դիլիջանի տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն