Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կան մերկասառույցով պատված ճանապարհներ

Հասարակություն
roads2

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  21-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի  տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ – տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ  միջպետական և հանրապետական  նշանակության ավտոճանապարհները  բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն