Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՆ-ին կից ստեղծվել է քաղաքացիների բողոքների քննարկման հանձնաժողով

Կարևոր լուրեր Պաշտոնական
zinvor1

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2016թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Նիստերը կսկսվեն ժամը 10:00-ին: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար զանգահարել 010523482 հռախոսահամարով: