A
A
Թուրքիայում սպանել են Ռուսաստանի դեսպանին (տեսանյութ)
Թուրքիայում կրակել են Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Անկարայի ժամանակակից արվեստի ցուցասրահում։
Մահափորձից առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիայի աղբյուրների համաձայն՝ հարձակվողը Անկարայի ժամանակակից արվեստի թանգարան է մտել ոստիկանական փաստաթղթով:
Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնապես հայտարարեց դեսպանի մահը: Անդրեյ Կառլովը մահացել է հիվանդանոցում:
Ռուսաստանի դեսպանի վրա կրակող անձը լրատվամիջոցի հաղորդմամբ՝ սպանվել է իրավապահների կրակոցից: