Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հուսադրող հայտարարություններին հաջորդում են հուսախաբ անող արարքները» (տեսանյութ)

Քաղաքականություն
asulis-1

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն հնարավոր վերադարձից հետո ԲՀԿ-ն այլևս առաջվանը չի լինի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը. «Ծառուկյանի հեռանալուց հետո շատերը լքեցին ԲՀԿ-ն, և նա հետ գալով կարող է միասնական դարձնել կուսակցությունը։ Դժվարանում եմ ենթադրություններ անել, սակայն կարծում եմ, որ մի բան հստակ է՝ Ծառուկյանի վերադարձից հետո ԲՀԿ-ն այլևս նույնը չի լինի»: Նախկին  պատգամավոր Աղասի Արշակյանը գտնում է, որ Ծառուկյանը չպետք է վերադառնա. «Չեմ ողջունում նրա վերադարձը, քանի որ գտնում եմ դա օգուտ չի տա ո՛չ իրեն, ո՛չ հասարակությանը»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն էլ վարչապետի պաշտոնավարման 100 օրերի ընթացքում դրական միտումներ է նկատել. «Եթե այս դրական տեղաշարժը շարունակվի, ապա երկիրը կկարողանա դուրս գալ այս ծանր իրավիճակից»: Սակայն Բոստանջյանի հետ համակարծիք չէ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը. «Տարիներ շարունակ մենք լսում ենք հուսադրող հայտարարություններ, սակայն հետո դրանք փոխարինվում են հուսախաբ անող արարքներով»: