Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքում բացվել է Ձմեռային այգի

Կարևոր լուրեր Պաշտոնական
FotorCreaffted

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանում առաջին անգամ ձևավորված Ձմեռային այգու հանդիսավոր բացման արարողությանը: Մայրաքաղաքի բնակիչների հետ միասին քաղաքապետը շրջել է այգում, ծանոթացել ձմեռային հանգստի գոտու պայմաններին: Ներկայացնելով այգու հնարավորությունները՝ պատասխանատուները նշել են, որ ձևավորված հեքիաթային փոքրիկ աշխարհում երեխաները կօգտվեն սահադաշտից, սղղարաններից ու կվայելեն ամանորյա տոնական մթնոլորտը, ուր նրանց սպասվում են բազում անակնկալներ: Այգու այցելուներին ողջունել են Ձմեռ Պապն ու նրա օգնական Էլֆերը: Ձմեռ Պապն, ի դեպ, իր տնակ է այցելել օդային սահնակով: Առանձնակի կարևորելով ներդրումային այս ծրագրի կյանքի կոչումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար ձմեռային ամիսներին այգին կդառնա իսկապես հետաքրքիր ժամանացի վայր: «Ժամանցի նման կենտրոնների առկայությունը մեր քաղաքում իսկապես կարևոր է: Վստահ եմ, այգին  մեծ ուրախություն կպարգևի մեր երեխաներին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ներդրողներին ու պատասխանատուներին, որ երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար ստեղծել են այս չքնաղ միջավայրը», -  նշել է քաղաքապետը: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 1/8 հասցեում բացված Ձմեռային այգին կգործի յուրաքանչյուր օր՝ 11։00-24։00-ն։ dacad6f1b65d6aee8ad25a1e8881d9f7a62c1ee0 f046b5fd2527872630f2648f22d0c69e70551e69 eaefbe84c8376e63fc3cd23f026b9e94aa9067a7 22d7271dbac5cb80a5201ca0c4652bb059b0edbf 7ee2ef99b30ed1e146b6d252bde8287711c13ce2   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն