Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը

Պաշտոնական
pn

Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2016թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2017 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները: Նիստին հրավիրյալի կարգավիճակով մասնակցող ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան պատվիրակության ղեկավարի տեղակալ Գաբրիել Շմիդտը և նույն պատվիրակության պաշտպանական հարցերով դեպարտամենտի ղեկավար Զուրաբ Բուրդուլին ներկայացրել են Հանձնաժողովի և Կազմակերպության միջև առկա համագործակցության և ակնկալվող գործողությունների վերաբերյալ զեկույցներ: Ամփոփելով նիստի աշխատանքները, Հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արձանագրել է, որ նախատեսված պլանային աշխատանքները հիմնականում կատարվել են: Վիգեն Սարգսյանը համապատասխան հանձնարականեր է տվել հանձնաժողովի անդամներին և հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավարին: screen-shot-2016-12-17-at-17-06-36