A
A
ԵԽ-ն դատապարտում է Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյոբորն Յագլանդը դատապարտում է Թուրքիայում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունը։ «Ես խստորեն դատապարտում եմ ահաբեկչությունը,-ասել է նա,-Ահաբեկչական հարձակումներին պետք է վերջ տալ: Դրանք միայն բերում են մարդկային տանջանքներ, չեն հետապնդում քաղաքական նպատակ» Թուրքիայի Կայսերի քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 13 զինվորական, 48 մարդ ստացել են վնասվածքներ: Ըստ գլխավոր քարտուղարի՝ ԵԽ-ն Թուրքիայի եւ թուրք ժողվրդի կողքին է այս դժվարին պահին։