Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

Պաշտոնական
3fe1b2eff74b80ce7c7e4f62136a5496

Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Հիշեցնենք, որ ս.թ սեպտեմբերի 20-ին ատոմակայանը դուրս բերվեց էներգացանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Կանգառի ընթացքում պլանային նորոգման և վերալիցքավորմանը զուգահեռ, ինչպես և նախատեսվում էր, իրականացվել են նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված առաջին փուլի ծրագրով պլանավորված միջոցառումները։ Կատարվել է էներգաբլոկի համակարգերի, սարքավորումների, կոնստրուկցիաների համալիր ուսումնասիրութուն։   Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Տեղեկատվության և  հասարակայնության  հետ  կապերի   բաժին