Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունում կան փակ ճանապարհներ

Հասարակություն
42a16dafc138f6981693e72d8674d24d

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Ապարանի, Արագածի, Արթիկի, Մարալիկի, Աշոցքի ավտոճանապարհներն ու Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքները: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Աշոցքի տարածաշրջանի հանրապետական նշանակության ճանապարհները: Թալինի, Մարալիկի, Արթիկի,  Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի,  Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի,  Տաշիրի,  Թումանյանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Գավառի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Բաղրամյանի,  Եղվարդի, Ջերմուկի  ավտոճանապարհներին  ձյուն է տեղում: Նշված ճանապարհներն  սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցները  կատարում են ճանապարհների մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն