Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղեւորի դիակը տեղափոխելու համար գումար են հավաքել հենց օդանավում (տեսանյութ)

Հասարակություն
Untitl541ed4

Դժբախտ դեպք է տեղի ունեցել Մոսկվա-Երևան չվերթի  ժամանակ: Օդանավը հարկադրաբար վայրէջք է կատարել Մինվոդի  քաղաքում, քանի որ մոտ 60 ամյա ուղեւորի ինքնազգացությունը կտրուկ վատացել է։ Վայրէջքից հետո շտապօգնության բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Ականատես՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում  նշեց, որ նույն ինքնաթիռով թույլ չեն տվել դիակը տեղափոխել Երեւան եւ իր տեղեկություններով՝ տղամարդու դին դեռ գտնվում է Մինվոդի քաղաքում։ «Վայրեջքից հետո հարազատները ուզում էին, որ նույն չվերթում թողեն դիակը, որովհետև ֆինանսական խնդիրներ ունեին հետագայում նրան Հայաստան բերելու համար, բայց օրենքը նման բան թույլ չէր տալիս։ Երբ ուղևորներն իմացան խնդրի մասին, որոշեցին գումար հավաքեն՝ ընտանիքին օգնելու համար»,- պատմեց նա։ Թե որքան գումար է հավաքվել վերջում, Արմեն Գրիգորյանը դժվարացավ ասել, բայց վստահեցրեց՝ այն արդեն  փոխացվել է մահացածի հարազատներին: Մոսկվա- Երեւան օդանավը Երեւան է ժամանել Մինվոդիում 3 ժամ մնալուց հետո: Տեսանյութը` Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից