Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորհուրդներ ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինից

Հասարակություն
alex

«Ավրորա» մրցանակաբաշխության բեմադրիչ, ավելի քան 150 հեռուստատեսային և շոու-ծրագրերի, երաժշտական մրցույթների ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը Հայաստանում վարպետության դաս անցկացրեց։ Հարցուպատասխանի ընթացքում ռեժիսորը մի շարք հետաքրքիր խորհուրդներ տվեց, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև՝ Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը մասնագիտության ընտրությունն է։ Չեք կարող հասնել հաջողության, եթե սխալ ընտրություն եք կատարել։ Շատերի համար իդեաներ գտնելը բարդ է թվում, բայց այստեղ գործում է հեշտ մեխանիզմ։ Եթե մեկ պարզ նախադասության մեջ կարողանում եք տալ ի՞նչ և ինչպե՞ս հարցերի պատասխանները, ուրեմն գտել եք իդեան։ Որևէ միջոցառում կազմակերպելուց առաջ տվեք ձեզ մի քանի հարցեր՝ ո՞վ է միջոցառման պատվիրատուն, ի՞նչ արդյունքի եք ցանկանում հասնել։ Այստեղ կարևոր է հաշվի առնել նաև օրենքները, որոնց մեջ են մտնում նաև տվյալ երկրի ավանդույթները։ Եթե հետևեք այս կետերին հաջող միջոցառումներ կկարողանաք կազմակերպել։ Հարկավոր է հիշել, որ շոուները հավաքույթներից ոչնչով չեն տարբերվում։ Աստղ դառնալ չի կարելի, այդպիսին ծնվում են։ Կարելի է մարդուն տարատեսակ միջոցներով հայտնի դարձնել, բայց պահանջարկ նա չի ունենա։ Աստղը հսկայական արժեքների կոմպլեքս է, որոնք պետք է ի վերուստ ունենալ։ Վարպետն օրինակ է բերում «Բիթլզը». տղաները չունեին երաժշտական կրթություն, սակայն հասան բարձունքի։ Ցանկացած մարդ, որպեսզի կարողանա «ո՞վ եմ ես» հարցին պատասխանել, պետք է անցնի ճանապարհ։ Այն կլինի դժվարին, բայց պետք է լավ ուսուցիչներ գտնել և վստահություն ձեռք բերել, առանց որի երազանքին հասնել չի լինի։ Միշտ պետք է հիշել, որ Կարման ավելին է, քան ճակատագիրը։