A
A
«Դամոկլյան սուրը ևս մեկ անգամ հարվածեց մեզ՝ սպառողներիս» (տեսանյութ)
Այսօր հայտարարվեց, որ հունվարի մեկից Հանրապետության ողջ տարածքում ջրի սակագինը բարձրանալու է։ Արդյո՞ք հիմնավորված է ջրի թանկացումը։ Թեմայի մասին զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանին։ «Միանշանակ չեմ կարող պատասխանել՝ հիմնավորված է, թե ոչ, որովհետև մենք չունենք էդ հնարավորությունները լիարժեք վերլուծելու համար։ Սակայն նախկին օպերատորը, որը 10 տարով շահագործեց ջուրը, սևով սպիտակի վրա գրեց, որ ջրի սակագինը տարեց-տարի կիջնի»,- ասաց Արմեն Պողոսյանը։ Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում