Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար (տեսանյութ)

Հասարակություն
44

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպում է «Հավասար իրավունքներ, հնարավորություն յուրաքանչյուրի համար։ Պայքար խտրականության դեմ» խորագրով քննարկում։ Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 15–ին, ժամը 10։00–ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում, հասցե՝ Երևան, Դավիթ Անհաղթի 10։ Միջոցառման նպատակն է քննարկում ծավալել մի շարք խնդիրների շուրջ, ինչպես օրինակ հասարակության խոցելի խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքը և հավասար իրավունքների և հնարավորությունների ձգտման կարևորությունը: Միջոցառուման բացումը կազդարարեն. Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայասատնում Ֆրանսիայի դեսպան Նատալյա Վուտովա, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Գևորգ Տեր–Գաբրիելյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Հրաչ Պալյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Միջոցառման բացմանը կհաջորդի թեմատիկ քննարկումները. Անահիտ Սիմոնյան (Կանանց ռեսուրսային կենտրոն) Գենդերային հիմքով խտրականություն և կանանց նկատմամբ բռնություն. պատճառներ և հետևանքներ Զարուհի Մանուկյան (Բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոն «Մայրի» ՀԿ) Մտավոր առողջության խնդիրներ ունեցող անձանց ինտեգրումը հասարակության մեջ. «Մայրի» կենտրոնի տեսլականը Արման Սահակյան (Նոր Սերունդ մարդասիրական ՀԿ) ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը Հայաստանում Նատալյա Վուտովա (Եվրոպայի խորհուրդ) Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթների վերաբերյալ իրազեկումը և ստանձնած պարտավորությունները Աշխատանքային լեզուները հայերենն և ֆրանսերենն են համաժամանակյա թարգմանությամբ։ Մուտքն ազատ է։