Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակվել է Արցախի ՄԻՊ 2-րդ զեկույցն ադրբեջանական վայրագությունների մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
talish-1

Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններիառաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն էստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինվածուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը: ԼՂՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Յուրի Հայրապետյանն ապրիլի 21-ին հրապարակել է ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ նախնական հանրային զեկույց:Զեկույցը վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների բազմաթիվխախտումներին, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների, զինծառայողների և քաղաքացիականանձանց մարմինների անարգման փաստերին, ինչպես նաև քաղաքացիական օբյեկտներիհրետակոծությանը: Զեկույցը մշակվել է բաց աղբյուրների հիման վրա (մամուլ, սոցիալական ցանցեր ևայլն): ԼՂՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Ռուբեն Մելիքյանը ԼՂՀ Ազգային ժողովի առջևհրապարակավ հանձնառել է իրականացնել փաստահավաք առաքելություն` նպատակունենանալով մշակել ապրիլյան պատերազմի հետևանքով Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլտրված մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ վերջնական զեկույց: Փաստահավածառաքելությունը նախաձեռնվել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի 2016թ. մայիսի 11-իորոշմամբ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  ԼՂՀ օրենքի հոդված 11-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա: Դեռևս շարունակվող փաստահավաք առաքելության ընթացքում արդեն իսկ կատարվել են բազմաթիվ այցեր, ականատեսների հետ տասնյակ հարցազրույցներ, ռազմական, բժշկական և տեխնիկական մասնագետների հետ խորհրդակցություններ, ինչպես նաև ԼՂՀ պետական մարմիններից տեղեկատվության տրամադրման մասին հարցումներ և բաց աղբյուրների մշտադիտարկում: Փաստահավաք առաքելության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել առանձինզեկույցով անդրադառնալ մարդու իրավունքների երաշխավորման տեսանկյունից հատուկկարևորություն ունեցող հարցի, այն է` Ադրբեջանական զինված ուժերի վարքագիծը իրենցհսկողության ներքո հայտնվածների նկատմամբ: 2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած դաժանությունների վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի նոր զեկույցում անդրադարձ է կատարվում երեք պատերազմական հանցագործությունների` խոշտանգում, մահվամբ պատժում (execution), և մարմինների անարգում: «Առաջին հանցակազմը խոշտանգումն է: Այն վերաբերում է անձին ֆիզիկական կամ հոգեկան ցավպատճառելուն: Հաջորդ հանցակազմը թարգմանել ենք «մահվամբ պատժում»: Սա պարզապեսմիջազգային հումանիտար իրավունքով սահմանվող սպանությունը չէ: Խոսքը վերաբերում էքաղաքացիական անձանց, ինչպես նաև շարքից դուրս եկած, դիմադրելու ունակությունը կորցրածզինծառայողներին: Սա մեր հիմնավորումներով հենց մահվան պատիժ է հայ լինելու համար: Սա հիմնվածէ մեր առաջին զեկույցի վրա, որտեղ հստակ ներկայացնում ենք հայատյացության փաստերը` որպեսամուր հիմքերի վրա դրված պետական քաղաքականության արդյունք, որը հասարակության մեջհետևանքների է հանգեցրել: Երրորդ հանցակազմը մարմինների անարգումն է: Առաջին երկու հանցակազմերը հստակորենսահմանված են Ժնևյան կոնվենցիաներով, որոնց անդամակցում է նաև Ադրբեջանը, իսկ մարմիններիանարգման հանցակազմը միջազգային սովորութային իրավունքով սահմանվող դրսևորում է, և մենքհիմնավորում ենք, որ այդ իրավունքի կանոնները կիրառելի են Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց ՌուբենՄելիքյանը: Նա հայտնեց, որ առանձին ներկայացվում են Ադրբեջանական զինված ուժերի կարճաժամկետ կամերկարաժամկետ հսկողության ներքո հայտնված ընդհանուր թվով 31 անձանց կամ նրանց մարմիններինկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վարքագծին վերաբերող հարցերը: Ներկայացվում եննրանցից յուրաքանչյուրի մահվան հանգամանքները, Ադրբեջանի հսկողության տակ հայտնվելու և նրանցմարմիններն Արցախի հսկողությանը վերադարձվելու հանգամանքները, ինչպես նաև նրանց նկատմամբադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված դաժանությունները: Նշված փաստերը ներկայացվումեն երեք աշխարհագրական ուղղություններով` յոթ առանձին միջադեպերերով: «Վայրագությունների փաստերը ներկայացրել ենք երեք ուղղություններով` Թալիշ, որտեղ այժմ գտնվումենք, հյուսիս-արևելյան կամ Սեյսուլան, և հարավային կամ Լելե թեփե ուղղությամբ: Մենք յուրաքանչյուրուղղության հետ կապված փաստերը քննարկում ենք ըստ միջադեպերի: Հյուսիսում ունենք 4 միջադեպ,Սեյսուլանի ուղղությամբ` 1 և հարավային ուղղությամբ երկու միջադեպ»,- նշեց Արցախի օմբուդսմենը: Խոսելով զեկույցում ներկայացված փաստերի հիման վրա արված հետևությունների մասին` Մելիքյաննասաց. «Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված քաղաքացիական անձինք և զինծառայողները ողջ չենմնացել: Նրանց սպանությունները ենթադրաբար եղել են մահապատիժ հայ լինելու համար:Ադրբեջանական հսկողության ներքո հայտնված 31 անձից 27-ը` մոտ 90 տոկոսը, խոշտանգվել են,պատժվել են մահվամբ կամ նրանց մարմիններն անարգվել են: Ադրբեջանի հսկողության ներքոհայտնված բոլոր 3 քաղաքացիական անձինք գնդակահարվել են և նրանց մարմինները ենթարկվել ենանարգման: ԼՂ ՊՆ երեք զինծառայող գլխատվել է, երկուսը հետմահու, մեկը` ողջ եղած ժամանակ:Ամենատարածված ռազմական հանցագործությունը, որն արձանագրել ենք, մարմինների անարգումն է,որոնցից 21-ը վերաբերում է անթույլատրելի վարքագծին: Խոշտանգման հինգ դեպք ունենք, որոնքվերաբերում են բոլոր երեք ուղղություններին»: Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի,Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալվածփաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարությանիրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու ևմեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավականպարտավորությանը: «Խոսելով եզրահանգումների մասին` նշեմ, որ ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ըկատարել են խոշտանգման, մահվան պատժման և մարմինների անարգման պատերազմականհանցագործություններ, և դրանք կրել են համակարգված և կազմակերպված բնույթ, քանի որ կատարվելեն Ադրբեջանի ԶՈՒ բոլոր ստորաբաժանումների կողմից: Մենք սա հնչեցնում ենք որպես ահազանգմիջազգային հանրության համար: Ներկայացված խախտումները պետք է որոշակի արձագանքիարժանանան միջազգային կառույցների կողմից»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ-ը: Զեկույցի հետևությունները հիմնված են ինչպես Արցախում իրականացվող քրեական վարույթի նյութերի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի և աշխատակազմի կողմից անմիջականորեն ընկալված փաստերի, այնպես էլ ադրբեջանական աղբյուրներում հրապարակված նյութերի վրա: Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում հանցանք կատարածների և նրանց հրամանատարության իրավական պատասխանատվության հարցերին, ինչպես նաև ներկայացված փաստերը քննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու` Ադրբեջանի միջազգային-իրավական պարտավորությանը: Զեկույցը հանրությանն է ներկայացվել Արցախի Թալիշ գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում: Զեկույցն անգերեն լեզվով է և հասանելի է http://ombudsnkr.am/en/docs/Report_PUBLIC.pdf հասցեով: Դրա հրապարակային տարբերակում բացակայում են զոհերի անհատական տվյալները, ինչպես նաև դաժանություններ պատկերող լուսանկարներ և տեսանյութեր: Զեկույցի ոչ հրապարակային տարբերակն ունենալու է խիստ սահմանափակ հասանելություն:   Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ