Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր Վանաձորում կոնսոլիդացիա չկա, վաղը հնարավոր է լինի» (տեսանյութ)

Քաղաքականություն
AHD-9D8OZSE

ԱԺ քառօրյան այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 1988թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի:

Այնուհետեւ ԱԺ-ն սկսեց քննարկել «Տարածքային կառավարման մասին» օրենքի փոփոխությունները:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, հարց ուղղելով Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին, անդրադարձավ Վանաձորի ավագանու նիստերին, որոնք երեք խմբակցություն բոյկոտում են, ու քվորումի բացակայության պատճառով միայն մեկ անգամ է նիստ գումարվել:

  Վաչե Տերտերյանն ի պատասխան նշեց՝ եթե այսօր քաղաքական այդ ուժերը չունեն կոնսոլիդացիա, ապա վաղը հնարավոր է նրանք գան մեկ ընդհանուր հայտարարի:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն իր հերթին նշեց, որ նման օրենքը պետք է ընդունել լսումներ անելուց հետո ու հասկանալ. «Մեջը լիքը թերություն կա: Հարկն ու տուրքը պետք է տարբերակել միմյանցից: Ինձ դուր եկավ, որ գույքահարկը բարձրացնում եք, 2009թ. եք այս մասին ասել: Միայն սրա առկայությունը քայլ առաջ է, ու կարելի է այն ընդունել, սակայն 95 տոկոսով դեմ եմ այս օրենքին՝ տեխնիկական թերությունների պատճառով»: Հանկարծ նա կանգ առավ: Պարզվեց՝ նա սխալվել էր՝ նրա հարցերը վերաբերում էին նախորդ՝ «Տեղական տուրքերի մասին» օրենքին: