Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու ԼՂՀ Ասկերանի շրջանի ուղղությամբ

Պաշտոնական
ditarkum1

Դեկտեմբերի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու  ԼՂՀ Ասկերանի շրջանի   ուղղությամբ՝ Քենգերլի գյուղի  հյուսիս-արևելքում։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան /Մոլդովա/  և  Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: ԼՂՀ ԱԳՆ