Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց

Պաշտոնական
sahman2

Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն