Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հասարակության մեջ մշակութային կրթությունը բացակայում է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Մշակույթ
untitled-1

Տնտեսության ու պաշտպանության հետ համատեղ յուրաքանչյուր երկիր պետք է զարգացնի նաեւ մշակույթը: Մշակութային գործիչները կարծում են, որ ամեն ինչ  պետք է լինի հավասարաչափ, բոլոր ոլորտներում, այլապես երկրի տեսքն անճոռնի կլինի: Տիկնիկայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ միջոցառումների առատությունը չպետք է ստեղծի թյուր կարծիք, թե մեր հասարակությունը ապրում է մշակութային կյանքով: Պատճառը ըստ ռեժիսորի  մշակութային կրթության բացակայությունն է. «Սա վտանգավոր է շատ, որովհետեւ  մշակույթ բառը նշանակում է մշակել, հասարակությանը պետք է պատրաստել, որպեսզի նա այդ պահանջը ներկայացնի, որպեսզի նրանք, ովքեր զբաղվում են դրանով, ստիպված չլինեն ունկնդիր ճարել ուրիշ երկրում»: Մշակութային կրթություն, դաստիարակություն հետո նաեւ՝ տարածվածությունն ապահովել չի լինի առանց  աջակցության:  Ինքնահոսի թողնելով՝ մշակույթը կկործանվի։ Երգահան Լիլիթ Պիպոյանը լրացնում է. «Դա այնպիսի բան է, որ պարտադիր ուզում է իշխանությունների միջամտություն, առանց դրա չի լինի, ինքնաֆինանսավորման, ինքնահոսի մատնված արվեստը վայրի կապիտալիզմի պայմաններում բերեց էս արդյունքին»։ Ռուբեն Բաբայանն այս հարցում համակարծիք չէ։ Ըստ նրա՝ կարեւորը ոչ թե պետական աջակցությունն է, այլ ճիշտ քաղաքականություն վարելը: Պետական պարգեւները մեր երկրում, արվեստագետների կարծիքով, միայն մեկ մարդու քմահաճույքով են տրվում: Եվ տրվում են մարդկանց, որոնք ավելի մոտ են կանգնած իշխանությանը: Ուստի  այդպիսի պարգեւները չպետք է ընդունել որպես ստեղծագործելու խթան: Ավելին՝ տեսանյութով