Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարմիր գրքում գրանցված այծյամ են որսացել «Դիլիջան» ազգային պարկում

Հասարակություն
unnamed3

2016 թվականի նոյեմբերի վերջին մի խումբ անձինք ապօրինի մուտք են գործել Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածք: Նրանց թվում է եղել նաև  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ Վ. Ա.-ն, ով ապօրինի որսացել է մեկ այծյամ: Դիլիջան ազգային պարկ ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները համատեղ շրջագայության ժամանակ հայտնաբերել են որսագողություն իրականացնող անձանց: Տեղում կազմվել է արձանագրություն որսագողության դեպքի մասին, որի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստվում են նյութեր: Էկոլուրը հայտնում է, որ այծյամը գրանցված է Կարմիր գրքում։ 5   4