Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ծառուկյանը կվերադառնա որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cc7d36d683884408be1e553e90cebbc6

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ԱԺ-ում լրագրողներին հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն։ «Նա մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին՝ որպես ընդդիմադիր։ Մենք դիմում ենք բոլոր ոչ իշխանական ուժերին՝ միասնական մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանը շատ շուտով բոլոր մնացած հարցերին կպատասխանի»։ Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ լեյտենանտ Շմիդտի որդիների նման շատ քաղաքական ուժեր խորհրդարանը բաժանել են իրենց մեջ և Ծառուկյանի վերադարձը նրանց հաշիվները խառնել է։