Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Ծառուկյանն ըստ ամենայնի կվերադառնա. Վ. Էնֆիաջյան (տեսանյութ)

Քաղաքականություն
44255060aff641b52fd64ec0c0a62041

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը ցանկանում է տեսնել Գագիկ Ծառուկյանին ակտիվ քաղաքականության մեջ՝ որպես ԲՀԿ ղեկավար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի  ընդլայնված նիստը, որտեղ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցերին զուգահեռ՝ քննարկվել է նաև Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը: «Քաղաքական խորհրդի նիստի ժամանակ  պարոն Ծառուկյանի տան առջև հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել և հորդորում էին, պահանջում, որպեսզի Գագիկ Ծառուկյանը վերադառնա: Այդ հավաքին մասնակցել է նաև պարոն Ծառուկյանը, շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց և ասել, որ առաջիկա օրերին նա անձամբ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-նշեց Էնֆիջյանը՝ հավելելով, որ, հաշվի առնելով Ծառուկյանի մարդկային որակները, ամենայն հավանականությամբ, նա դրական պատասխան կտա ժողովրդին: Ինչ վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղարի, իրենք առաջիկայում չեն պատրաստվում որևէ կուսակցության հետ դաշինք կազմել. «Բայց մենք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ միանշանակ կարող ենք ընտրությունների օրը ամեն ինչ անել, որպեսզի օրենքի տառին համահունչ ընտրություններ անցկացնենք»: