Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք և մերկասառույց՝ ճանապարհներին

Հասարակություն
0cdbdb878a1b954765bc09618fe17e07

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում բուք է: Գավառի ավտոճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց  լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: Վարորդներին  խորհուրդ է  տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն