Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը կպատասխանի նաև սոցցանցերում հրապարակված հարցերին

Քաղաքականություն
86cb6febd812fcc621a7a5117f8115f3

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպում է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։ Զրույցը կվարի Մարկ Գրիգորյանը։ Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ www.agbu.am հղումով։ Հանդիպումը կմեկնարկի Կարեն Կարապետյանի ելույթով, այնուհետև վարչապետը կպատասխանի միջոցառման հրավիրված մասնակիցների և սոցցանցերում #AGBUtalk110 հեշթեգով հրապարակված հարցերին։ ՀԲԸՄ զրույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նպատակ ունի ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի մենք՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերս, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները: