Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը ներկա չէր «բանդայի գործով» դատական նիստին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3-1

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դեռ չսկսված հետաձգվեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:  Գործով ամբաստանյալների պաշտպաններից ոմանք, ինչպես նաեւ ամբաստանյալ  Վահան Շիրխանյանը չէր ներկայացվել դատարան: « Պարոն Շիրխանյանը չի կարողանում ոտքի վրա կանգնել, իսկ նստելիս 20 րոպեից ավել չի կարողանում նստած մնալ, ինքը ունի ուժեղ ցավեր»,- նիստից հետո հայտարարեց պաշտպան Հայկ Ալումյանը: Խմբի  գործով անցնում է 20 անձ, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: First hearings of the arrested gang of Nork-Marash case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts Այսօր Արթուր Վարդանյանը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Եթե հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն՝ ես հանցագործ եմ»: Դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշեց դատական նիստը հետաձգել մինչեւ հունվարի 13-ը, քանի որ գործով նոր հանրային պաշտպաններ էին ներգրավել եւ նրանք պետք է ծանոթանան գործի նյութերին: Պարզ չէ, թե ինչպես են հաջորդ դատական նիստին ապահովելու Վահան Շիրխանյանի ներկայությունը:  Պաշտպան Հայկ Ալումյանը նշում է, ինքը չպետք է միջնորդություն ներկայացնի Վահան Շիրխանյանին պատգարակով բերելու համար: «Քիչ թե շատ տրամաբանող մարդու համար հասկանալի է, որ եթե  մարդը չի կարողանում քայլերով գալ, չի կարողանում նստել, ուրեմն որպեսզի դատական նիստերի դահլիճում հայտնվի, անհրաժեշտ է պատգարակ: Եթե զգամ, որ մարդիկ դա էլ չեն հասկանում, դա էլ կմիջնորդեմ»,- ավելացրեց Հայկ Ալումյանը. Վահան Շիրխանյանի առողջական վատ վիճակի մասին պաշտպանը վաղուց է բարձրաձայնել: First hearings of the arrested gang of Nork-Marash case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts