Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանում խոչընդոտվում է լրագրողների աշխատանքը (տեսանյութ)

Քաղաքականություն
dataran

Երևանի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում խոչընդոտվում է  լրագրողների աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը։ Այսօր այս դատարանում նշանակված է 2015 թ. նոյեմբերի 25-ին Մարաշում վնասազերծված խմբի գործով դատական նիստը, սակայն հենց նոր կարգադրիչները տեղեկացրին, որ միայն 7 լրատվամիջոցի ներկայացուցիչ կարող է ներս մտնել, քանի որ դահլիճը փոքր է։ Կարգադրիչները հորդորում են ինքնակամ որոշել, թե ովքեր են ներս մտնելու։ Այս պահին լրագրողները որոշում են ընդհանրապես ներս չմտնել։