Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թղթի վրա եւ իրականում. Բիզնեսմենին ձեռնտու չէ «ծանոթով» աշխատողը (տեսանյութ)

Հասարակություն
haxordum

Աշխատանքային տոնավաճառները միտված են գործատուի և աշխատանք փնտրողի ուղիղ կապն ապահովելուն։ Ասում է  Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը, որը«Ա1+ »-ի «Թղթի վրա և իրականում»  հաղորդաշարի հյուրերից մեկն էր։ Նրա խոսքով՝ ծանոթ-բարեկամի միջոցով աշխատանքի ընդունվելու ավանդույթը մեզանում  նվազել է. «Հատկապես մասնավոր հատվածում։ Եթե գործատուն ցանկանում է ունենալ այնպիսի աշխատող, որն իր բիզնեսը առաջ կտանի, ապա նա չի նայի ծանոթ-բարեկամին, այլ բան է, որ պետական հաստատություններում կարող է ծանոթ-բարեկամը առավել արդիական լինել»,-ասաց նա։ Ըստ Սահակյանի՝ միշտ չէ, որ գործատուի և աշխատանք փնտրողի պահանջները համապատասխանում են. «Կան շատ լավ տնտեսագետներ, որոնք, օրինակ, չգիտեն համակարգիչ, համակարգչային ծրագրեր, բայց ես կարծում եմ, որ համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո, նա կարող է լավ աշխատող լինել»։ Քննարկմանը ներկա՝ Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների միության գործադիր տնօրեն Ալեքսանդր Շագաֆյանն էլ նշեց, որ գործատուն հասկանում է, որ ինքը կարող է մասնագետին իր ընկերության աշխատելաոճին համապատասխան վերապատրաստել, բայց դա ժամանակ և ներդրումներ է պահանջում։

«Շուկան աշխատանք փնտրողների մասով բավականին մեծ է, ուստի գործատուն գիտի, որ շատ արագ կգտնի արդեն պատրաստի մասնագետի, որը հենց առաջին իսկ օրը կանի իր աշխատանքը»,-ասում  է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։